25.11.2024
Շվեյցարիան 960 հազար ֆրանկ կհատկացնի ՀՀ սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով
prev Նախորդ նորություն

ՔՊ պատգամավորները Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են ՀՀ ժողովրդավարական զարգացման օրակարգը

Այսօր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային Ժողովում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին:


Այս առնչությամբ Կոնջորյանը Facebook-ի իր էջում գրել է. «Քննարկել ենք Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը և կարևորել Խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում:


Վերահաստատել ենք մեր հանձնառությունը` որպես խորհրդարանական մեծամասնություն, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության և Պառլամենտի դերի բարձրացման հարցում»: