24.11.2024
«Սեր և կարոտ». համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի ծննդյան օրվա առթիվ
prev Նախորդ նորություն

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբին

Նոյեմբերի 21-ից 24-ը «Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի խորհրդատվական խմբի կողմից ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների համար Հայաստանում անցկացվել է «Արհեստավարժ սերժանտական համակարգի դերը և նշանակությունը ժամանակակից զինված ուժերում» խորագրով սեմինար:

Միջոցառման շրջանակներում արտերկրի գործընկերները ներկայացրել են ժամանակակից զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի առանձնահատկությունները և զարգացման միտումները, վերջինիս դերակատարությունը զինված ուժերում և ժամանակակից պատերազմավարման գործում:

«Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված միջոցառման արդյունքները, նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները: