24.11.2024
Երևանը սպասում է Մակովեցկուն և նրա «Ոչ պատահական հանդիպում» երեկոն
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահներն արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումը

Արցախում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել:


ՌԴ ՊՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:


"Զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հետաքննում է միջադեպի մանրամասները",- ասվում է հաղորդագրության մեջ: