24.11.2024
Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում Ընտրական օրենսգրքում
prev Նախորդ նորություն

Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին կթույլատրվի շարունակել երթը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին: Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը ֆեյսբուքյան իր էջում։


«Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում առկա կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին:


Հանդիպման ժամանակ վարորդների կողմից բարձրացրված հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:


Միաժամանակ նշենք, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը»:


VERELQ-ը հիշեցնում է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմը խստացրեց «Վերին Լարս» անցակետում վերահսկողությունը, ինչի հետևանքով կիլոմետրանոց հերթեր են գոյանում, մեքենաների թողունակությունը նվազել է: