7.04.2025
Կադրային նշանակումներ՝ գլխավոր դատախազի հրամաններով
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ շեշտել է Շենգենյան գոտու երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքն ազատականացնելու անհրաժեշտությունը:

«Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին: Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը:

Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն:

Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023 թ. կհասնենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- գրել է Մարուքյանը:


 


 


 

ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Մինսկում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները