23.11.2024
Հակառակորդի կրակոցից զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Պապիկյանն ու Շոյգուն մտքեր են փոխանակել պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ

Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։


«Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»,- գրել է նա։