24.11.2024
Վարդան Օսկանյանը նոր պաշտոն կստանա. աղբյուր
prev Նախորդ նորություն

Պետնախարարի համակարգման ոլորտի նախարարները դադարեցնում են պաշտոնավարումը. Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ:

Պետնախարարն անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ:

Նա տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները դադարեցնում են պաշտոնավարումը: Նրանցից չորսը շարունակելու են պաշտոնավարել որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հինգը՝ ազատվում են աշխատանքից, որոնց լիազորությունները ժամանակավորապես կատարելու են նախարարների տեղակալները:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նախարարներին՝ իրենց գործունեության համար: Նա հատկապես գնահատելի է համարել այն նախարարների աշխատանքը, ովքեր պաշտոններն ստանձնել են անմիջապես պատերազմից հետո՝ փորձելով հաղթահարել հետպատերազմական փուլը և նշել է, որ նրանց փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն Արցախի զարգացման համար:

Հանդիպումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև քննարկում է ունեցել նախարարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ՝ հորդորելով նրանց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իրենց աշխատանքներին և ողջ ծավալով իրականացնել պարտականությունները: