24.11.2024
Արցախի նախագահը նախարարների է ազատել պաշտոններից
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի։ Sputnik Արմենիային այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Այսօր այդ թեման առանձին հարցով կքննարկվի նախարարների մակարդակով և պետությունների ղեկավարների մակարդակով, ուստի եկեք սպասենք արդյունքներին»,–ասել է Սեմերիկովը:

Նրա խոսքով՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվել և նախարարների մակարդակով հայտարարություն կարվի։

Հարցին, թե ինչպես է նա գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, Սեմերիկովը պատասխանել է, որ այն համապատասխանում էր ճգնաժամային արձագանքման դրույթին:

Նշենք, որ Երևանում այսօր տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողով։ Հայաստանը 2022 թվականի հունվարից ՀԱՊԿ-ում նախագահ է, հիմա էստաֆետը փոխանցվում է Բելառուսին։