25.11.2024
Ալիևը խախտել է Սոչիի եռակողմ հայտարարությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը վերադառնում է ԱԺ՝ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը շարունակելու

Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:


"Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում:

Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար:

Ազգային Ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են",- գրել է ընդդիմադիր պատգամավորը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ընդդիմությունը արդեն ամիսներ, ինչ բոյկոտում է ԱԺ աշխատանքը՝ չի մասնակցում նիստերին, քվեարկություններին: Աշնանային նստաշրջանի մեկնարկին էլ նրանք հայտարարեցին, որ շարունակում են բոյկոտը: Իշխանական ՔՊ խմբակցությունը նույնիսկ մտադիր էր սկսել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց, բայց այդպես էլ դա չարեց: