25.11.2024
Վահագն Խաչատուրյանը առանձնազրույցներ է ունեցել մի շարք նախագահների հետ
prev Նախորդ նորություն

Քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։


«Նախնական տեղեկություններով՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով կրծքավանդակի ձախ կեսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Կատարվում է նախաքննություն: