24.11.2024
Բոլորս ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի կամ միջուկային աղետի սպասումով. Գևորգյան
prev Նախորդ նորություն

Դաժան սպանություն Պեմզաշենում. հայտնաբերվել են 31-ամյա կնոջ ու նրա երկու զավակների դիերը

Նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։


Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։


Shamshyan.com-ը գրում է, որ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արթիկի թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի։


Մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։


VERELQ-ը հայտնում է, որ քիչ առաջ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը հայտնեց, որ տեղի ունեցածը դաժան սպանություն է։


Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով։