24.11.2024
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատը պաշտպանեց Հայոց ցեղասպանությունը ժխտողից
prev Նախորդ նորություն

Աժ կգնանք միայն մեր օրակարգով ու ասելիքով. Սաղաթելյան

Ընդդիմությունն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ոչ թե հանրահավաք է անելու, այլ քննարկում անցկացրեց՝ հերթական անգամ հնչեցնելով իրենց հայտնի թեզերը:


Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, այս իշխանությունները տապալել են ամեն ինչ, այս իշխանությունները արհամարհում են ՀՀ Սահմանադրությունը, իշխանությունը պետք է հեռանա.... այս և այլ նմանատիպ հայտարարություններ հնչեցին Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, մյուսների շուրթերից:


Ընդդիմությունը, ի դեպ, այսօր նաև Եռաբլուր չի գնալու:


Քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև իրենց օրակարգից, մասնավորապես կրկնեց, որ եթե խորհրդարան գնան, ապա միայն իրենց օրակարգով ու ասելիքով: Նրա խոսքով, ընդիմության խորհրդարան վերդառնալու մասին վերջնական որոշում չկա, կան միայն քննարկումներ։  


«Մենք ասել ենք, որ եթե խորհրդարան գնանք, գնալու ենք բացառապես մեր օրակարգով, ասելիքով և Հայաստանի, Արցախի անվտանգությանը վերաբերվող օրակարգերով, որովհետեև մեր երկրի առաջնային խնդիրը դա է»,- հերթական անգամ հայտարարեց Սաղաթելյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 5-ին ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում Միասնության հանրահավաք անցկացրեց, որից հետո, ասում են, ընդդիմության ներսում որոշակի հիասթափություն կա՝ ցանկալի թվաքանակով մարդ չէր հավաքվել, դրա համար որոշել են հանրահավաք չանել: