1.10.2024
Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը
prev Նախորդ նորություն

Լևոն Քոչարյանը սպառնում է Խաչատուր Սուքիասյանին դատարանով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին.


"Խաչատուր Սուքիասյան, 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով(ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր(ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահնան չի անցել):

Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք",- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ԱԺ-ում Սուքիասյանը, լրագրողից լսելով «Սիլ պլազայի» շենքի սեփականշնորհման մասին հարցը, վրդովվել էր ու անգամ ամոթանք տվել 5-րդ ալիքի լրագրողին, թե ապօրինի գույքը «ձեր էս ալիքի սեփականատիրոջն է, մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով ... Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացեք էդ միլիարդները բերե՛ք»: Նրա խոսքով, մարդիկ մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է:


"Ինձ մյուս նախագահն է ասել՝ Սերժ Սարգսյանը: Ասել է՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել է մեզ",- ասել էր Սուքիասյանը:


 

Կայացավ «Հզոր Հայաստան, հզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին