25.11.2024
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վատիկան
prev Նախորդ նորություն

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հոկտեմբերի 25-ից հայտարարում է «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ծրագրի կրթաթոշակառուների մրցույթ ` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:

Միջազգային ժյուրիի կողմից ընտրված լավագույնները կունենան կստանան դրամական խրախուսում, աշխարհահռչակ երաժիշտների կողմից վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն, օտար լեզուների դասընթացներ, այցելություններ մշակութային հաստատություններ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հայաստանյան համերգներին և փորձերին անվճար ներկա գտնվելու հնարավորություն, ինչպես նաև հանդես կգան ելույթներով ծրագրի շրջանակներում կազմակերպվող համերգներին:

Ծրագրին դիմելու համար փաստաթղթերի և տեսաձայնագրության ընդունման վերջնաժամկետը 2022թ. նոյեմբերի 10 է:
Կրթաթոշակին դիմելու բոլոր մանրամասները կգտնեք www.m4f.foundation կայքի «Մեր ծրագրերը» բաժնում:

Հիշեցնենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ստեղծվել է դիրիժոր Սերգեյի Սմբատյանի կողմից 2019թ. և մինչ օրս Տալենտում ծրագրի կրթաթոշակառուներ են հանդիսացել 25 պատանի տաղանդներ: Այսօր մեր աջակիցների` Հայաստանի բանկերի միության, Էվոկաբանկի, Յունիբանկի, Հայբիզնեսբանկի, Այ Դի բանկի, Էյջ Էս Բի Սի բանկի և Արմսվիս բանկի աջակցությամբ Տալենտում ծրագիրը հնարավորություն ունի շարունակել իր կողմից դրված նպատակների իրագործումը` բացահայտել Հայաստանի տաղանդներին, կրթել և զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ: