19.04.2025
Անհրաժեշտ է օգտագործել բոլոր միջոցները՝ համագործակցությունն ամրապնդելու համար. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Եվրոպական խորհրդարանում ՀՀ հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևն այցելել է Ծիծեռնակաբերդ

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:


Անդրեյ Կովաչեւը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


 


 


 

Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, Մարս մոլորակից չեն ներխուժել ՀՀ տարածք. Կովաչև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար