29.09.2024
Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին՝ երևանյան բեմում
prev Նախորդ նորություն

Հայաստան է այցելել Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 17-ից 19-ը Հայաստանում էր Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության պատվիրակությունը:

Պատվիրակության անդամներին, ՀՀ-ում ՂՀ ռազմական կցորդ, գնդապետ Կ. Օրիմբաևի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր, կարևորել նմանօրինակ հանդիպումները:

Այցի շրջանակում ՂՀ ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:


 


 

Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին