23.11.2024
Արման Ասլանյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չի պահել պայմանավորվածությունը. հայ զինծառայողների դիերը դուրս չեն բերվել

Մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստանայում ելույթի ժամանակ հայտարարեց.


«Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերումը, մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում: Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի»։


Մինչդեռ, մինչ օրս Ադրբեջանը այս պայմանավորվածությունը չի կատարել, ինչի մասին այսօր լրագրողներին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը.


«Ադրբեջանը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի զինծառայողների դիերը։ Կան կոնկրետ տեղանքներ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին, բայց, այս պահի դրությամբ, ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս, որ հայկական կողմը հանի մարմինները»,- ասաց ՄԻՊ-ը։