23.11.2024
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի ՊՆ-ների համաժողովին
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն Հայաստան կգործուղի կարիքների գնահատման խումբ

ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն Հայաստան կգործուղի կարիքների գնահատման խումբ:


Ինչպես հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, խմբի այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա ինտեգրված անվտանգության հայեցակարգի շրջանակներում։


"Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող տարածքներ և կխորհրդակցի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում խորհրդակցություններ կանցկացվեն միջազգային գործընկերների հետ",- ասված է հաղորդագրության մեջ: