23.11.2024
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Ամենամեծ տարածքային կորուստը եղել է Ջերմուկի ուղղությամբ. ԳՇ պետ

Ադրբեջանի հարձակումը եղել է 6 ուղղությամբ:


Այս մասին Ջերմուկում հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը:


"Հայաստանի տարածք, Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1.5 կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ կես կմ:


Մյուս հատվածներում հակառակորդը հետ է շպրտվել:


Ամենամեծ տարածքային կորուստը եղել է Ջերմուկի ուղղությամբ: Նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունը եղել է 11, հիմա հասել 4.5 կմ-ի", - նշել է նա: