Մենք բազմաթիվ գերիներ ու զոհեր ունենք. ամեն վայրկյանը թանկ է. Զոհրաբյան
Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի արյդունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր, անհետ կորածներ ու ռազմագերիներ։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Մինչ այս պահը զոհերի, վիրավորների եւ գերիների իրական թիվը պարզ չի։ Ալիեւը հերթահան անգամ ստորացնում է՝ ասելով, որ 100 դիակ կվերադարձնի, եթե Նիկոլը խելոք ընդունի ադրբեջանական կողմի առաջարկները։
Բազմաթիվ վիրավորներ ունենք, որոնց դիրքերից իջեցնել դեռ չի հաջողվում։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, ունենք 105 զոհ, 20 ռազմագերի։ Անհետ կորածների մասին որեւէ տեղեկություն չկա։
Մեկ բան հստակ է՝ այս թվերը խիստ մոտավոր են եւ թե՛ զոհերի, թե՛ ռազմագերիների թիվը, ցավոք, շատ ավելին է։
Ալիեւի կոշիկի տակ ճզմված այս իշխանությունը ոչինչ անել չի կարող գերեվարված տղաներին վերադարձնելու համար, ուրեմն դա պիտի անենք բոլորս, ով ունի միջազգային կառույցներում կապեր եւ ազդեցություն։
Ամեն վայրկյանը թանկ է",- գրել է ։