23.11.2024
Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից և մի փոքր էլ Իրանից. Սուրեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխանիզմ կա. քաղաքագետ

Ադրբեջանը՝ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ, օգտվում և օգտվելու է փոփոխվող աշխարհակարգի իրողությունից և իր հերթին փորձելու է առավելագույնս լուծել սեփական խնդիրները՝ առանց նվազագույն զիջումների հակառակորդների և գործընկերների հետ բոլոր տեսակի սակարկություններում։ Այս հանգամանքը պետք է ընդունել ի գիտություն և շարժվել դրան համապատասխան։ Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը:

"Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխանիզմ կա, որոնց խորացող ճաքերն ուղղակիորեն նպաստում են թուրք-ադրբեջանական գործելաոճի խորացմանը.

1. Հայաստանի շարունակաբար ջլատվող ինքնապաշտպանական ներուժը,

2. Նախկին ազդեցությունն անընդհատ կորցնող միջազգային իրավական և տարածաշրջանային զսպող ռազմաքաղաքական մեխանիզմները։

Նման իրողությունների պայմաններում ալիևյան հավակնոտ թշնամական վարչակարգը հայկական կողմերից և միջազգային գործընկերներից փորձելու է ստանալ առավելագույնը, որքան հնարավոր է։ Ասել է թե՝ չի կանգնելու, մինչև երկաթե բռունցքով չկանգնենցնենք/նեն։ Մինչդեռ, ավաղ, շարունակվող և դեռ տևական աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում նման «բռունցնքերի» համաձևման հնարավորությունն առայժմ չի նշմարվում...",- գրել է նա: