3.05.2025
Նույնիսկ այս հակասական ու բարդ իրավիճակում Հայաստանը դեռ կարող է լրջագույն խաղացող դառնալ
prev Նախորդ նորություն

«Հրապարակ». Արցախում ստեղծվել է նոր շարժում

«Հրապարակ» թերթը գրում է.


«Արցախում ստեղծվել է ապաքաղաքական շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության» անունով։


Շարժումը հավակնում է դառնալ նոր «Ղարաբաղ կոմիտե» կամ «Արցախյան շարժում-2» եւ կրկին միավորել համայն հայությանը: Գլխավոր նպատակն է՝ որեւէ պարագայում թույլ չտալ, որ Արցախը կրկին բռնակցվի Ադրբեջանին։ Շարժման գաղափարն ապակուսակցական անհատներինն է, սակայն մեզ ասացին, որ շարժմանը կարող են միանալ նաեւ կուսակցականներ։


Համակարգող խորհրդի անդամներից է Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, ով ակտիվ ներգրավված է շարժումն ընդլայնելու աշխատանքներում։ Նրանք համայնքներում ակտիվ հանդիպումներ են կազմակերպում մարդկանց հետ, շեշտում, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միասնականություն, ու պետք է համախմբվել ոչ թե քաղաքական ուժերի, անհատների շուրջ, այլ գաղափարի՝ ինչպես 1988-ին էր։ Շարժման օրակարգում չկա իշխանափոխության ծրագիր, այլ համաժողովրդական ցասման միջոցով փորձելու են ազդել իշխանությունների որոշումների վրա»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


 


 


 


 


 

«Փաստ».Հանձնարարված է արագացնել «խաղաղության համաձայնագրի» տեքստի հետ կապված աշխատանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով