25.11.2024
ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

ՀՀ բնակչության համար ճանապարհների փակում, այլ սահմանափակումներ չեն նախատեսվում. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։


Հայտնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռնվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում։