21.04.2025
Երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 1 տրլն 898 մլրդ 759․5 մլն ՀՀ դրամ
prev Նախորդ նորություն

ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Օգոստոսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:


Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը։


Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։


Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ բնակչության համար ճանապարհների փակում, այլ սահմանափակումներ չեն նախատեսվում. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար