21.04.2025
ՀՀ բնակչության համար ճանապարհների փակում, այլ սահմանափակումներ չեն նախատեսվում. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

«Դոն Ժուան» օպերայի բեմադրությունը նախատեսվում է սեպտեմբերին. Հասմիկ Պապյան

Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի օպերային ստուդիան մեծ նախագիծ ունի՝ իրականացնել Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունը, սեպտեմբեր ամսին, ամբողջապես կոնսերվատորիայի ուսանող երաժիշտների և երգիչների ուժերով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:


«Գերմանիայից մեզ են միացել հրաշալի դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը և դաշնակահարուհի-ռեժիսոր Լուսինե Խաչատրյանը։


Այս պահին մեզ անհրաժեշտ է համալրել նվագախմբի կազմը՝ լարային և փողային բոլոր հնարավոր գործիքներով։ Ովքեր որ կցանկանան մեզ միանալ, մասնակցելու այս հանճարեղ օպերայի բեմադրությունն իրականացնելու գործին, միայն ուրախ կլինենք։


Օգոստոսի 23-ին, ժամը 13։00-16:00-ը աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը վարպետության դաս կանցկացնի օպերային ստուդիայում։ Նրան կմիանա նաև իր կինը, ալտահար՝ Անժելա Գարսիա Լոպես-Խաչատրյանը։

Սիրով սպասում ենք»,- գրել է Պապյանը։


 

Մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք պետք է ունենանք. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար