23.11.2024
Զսպել ադրբեջանական ագրեսիան. Թովմասյանը գրություններով դիմել է միջազգային կառույցներին
prev Նախորդ նորություն

Ովքե՞ր էին գրավել Ադրբեջանի դեսպանատունը Լոնդոնում

Լոնդոնում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատունը գրաված և դրա դրոշի փոխարեն շիայական պաստառներ ու դրոշներ բարձրացրած անձինք Քուվեյթից սերող շիա հոգևորական Յասեր َԱլ Հաբիբի ստեղծած «Մահդիի սպասավորների միություն» կրոնական կազմակերպության անդամներ են։


Արևելագետ Վարդան Ոսկանյանը գրում է, որ շիա այս հոգևորականը հետևում է ծայրահեղ աջակողմյան հայացքներ և մեծ ազդեցություն ունեցող իրանա-իրաքյան այաթոլլահ և ընդօրինակման աղբյուր Սադեղ ալ-Շիրազիին, որը գաղափարական ու հոգևոր հայրն է նաև Եվրոպայում և հատկապես Մեծ Բրիտանիայում ակտիվորեն գործող «Շիրազիյյուն» («Շիրազիականներ») ցանցի։


"Դեսպանատան գրավման կադրերում երևացող կապույտ դրոշները հենց «Մահդիի սպասավորների միության» խորհրդանիշն են, իսկ գործողությունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ի պատասխան Բաքվի բռնապետի կողմից այս օրերին Ադրբեջանի շիաների նկատմամբ գործադրվող բռնաճնշումների։


Իմամ Մահդին կամ Ժամանակի իմամը շիայական տասներկուերորդ թաքուցյալ իմամն է, որին շիաները համարում են փրկիչ",- գրել է Ոսկանյանը։