24.11.2024
ՄԻՊ-ն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետին
prev Նախորդ նորություն

Մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակումները բացահայտվեցին ժամերի ընթացքում

Հուլիսի լույս 21-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ընկերուհու հետ Վազգեն Սարգսյան փողոցում քայլելու ժամանակ մի անծանոթ իրենց մոտենալու պահին պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող։ Ինքը տվել է իր դրամապանակը, ինչից հետո անհայտ անձը, վերցնելով մեջը եղած փողը, դրամապանակը գցել է ու փախել։


Քրեական ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով ժամերի ընթացքում պարզվեց ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Արմավիրի մարզում բնակվող 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ոստիկանության մի քանի ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունքում։ Նա հուլիսի 21-ին Երևանի Արտաշիսյան փողոցում ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։


Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ 19-ամյա երիտասարդը նույն կերպ ավազակություն է կատարել նաև հուլիսի լույս 20-ի գիշերը. Աբովյան փողոցում երկու անձից հափշտակել էր տարբեր չափերի գումարներ, ինչի փաստով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։


Հանցագործության գործիքն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:


Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։