24.11.2024
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Քաղաքապետարանը 10 մլն դրամ կտրամադրի երևանյան և մարզային թատրոնի նոր բեմադրության համար

Երևանի քաղաքապետարանը 10 մլն ՀՀ դրամ աջակցություն մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի՝ նոր բեմադրության իրականացման համար:


Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն հետ, վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։
Այն առավել բովանդակալից, մրցակցային և ներկայանալի դարձնելու նպատակով այս տարի Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. 2022 թվականի ընթացքում, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մասնակցության պայմանով, համայնքը կստանձնի 2 նոր՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում, բեմադրվող ներկայացումների հովանավորությունը:


Նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա շարունակական և Երևան քաղաքի բյուջեում 2023 թվականից կնախատեսվեն համապատասխան միջոցներ՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում նոր բեմադրության իրականացման աջակցության համար:


Այս տարի, նշված ծրագրի շրջանակում, յուրաքանչյուր բեմադրության համար 5 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն կցուցաբերվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն / Sos Theatre Armenia-ին և Գորիսի պետական դրամատիկական թատրոն / The State Drama Theatre Of Goris թատրոն-ին: