24.11.2024
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀԿԵ-ի ներդրումային ծախսերը կազմել են 2,3 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:


Ալեն Սիմոնյանը նշել է, որ կարեւոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության եւ ըմբռնման աստիճանը մեծ է:


Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ Մքալիսթերին եւ Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման եւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի եւ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի դիտարկումները:


Հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացված եւ նախատեսվող օրակարգային ծրագրերին առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձեւերում եւ զեկույցներում ամրագրված աներկբա դիրքորոշմանը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններին, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը:


Զրույցի ընթացքում շոշափվել են նաեւ խորհրդարանական ընդդիմությանն առնչվող հարցեր: