25.11.2024
Պետական աջակցություն՝ սոցիալական ձեռներեցությունը երիտասարդության շրջանում խթանելու համար
prev Նախորդ նորություն

Հիմնանորոգվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Մ- 4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածը։


Ինչպես տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից, 5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով և ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչև Դիլիջանի օղակաձև հատված՝ Մ-4 և Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։


Կատարվել են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհին առկա կամրջի նորոգում, ճանապարհի կահավորում անվտանգության տարրերով։


Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ։


Հիմնանորոգումը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջ։