26.11.2024
Զոհված զինծառայողների ևս 50 մասունքներն ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության․ Ավանեսյան
prev Նախորդ նորություն

Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի համավարակի հիվանդացության աճ. նախարար

Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի համավարակի հիվանդացության աճ, դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ: Եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի սահմանափակումներ մտցնել, միանշանակ կարվի, բայց այս պահին նման իրավիճակ չունենք:


Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ կերպով զարգանում է, և մենք կանխատեսում էինք, որ վարակի որոշակի ներթափանցում լինելու է ճամփորդություններով պայմանավորված: Մենք զգոն կերպով հետևում ենք, և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման», - ասաց նա: