22.04.2025
Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են գործակցությունը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուրայի հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու նախանշել առաջիկա անելիքները:


 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում երևանյան պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները ևս նախագծում ընդգրկելու ուղղությամբ: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:


Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել գործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:


Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ համատեղ ծրագրերը լուրջ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա:


Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուրան էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է իրենց համար, և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել ծրագրերն ու ընդգրկել նոր ոլորտներ:


 

Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանի հայրն ինձ է դիմել. Թովմասյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան