26.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Հարությունյանը հանդիպել է ՌԴ ԴԽ նախագահի տեղակալ Կոսաչյովի հետ

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի հանդիպումը։


Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։


Վ․ Հարությունյանը զրույցի ընթացքում բարձր է գնահատել ռուսաստանցի խորհրդարանականների ներդրումը հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման գործում։ Երկու երկրների միջև փոխգործակցության խորացման համատեքստում ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է նաև միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը։


Իր հերթին Կ․Կոսաչյովը շեշտել է պրոֆիլային հանձնաժողովների մակարդակով երկու երկրների խորհրդարանականների միջև կանոնավոր հանդիպումներ անցկացնելու փորձի շարունակման կարևորությունը։


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև մշակութային և հումանիտար համագործակցությանն, ինչպես նաև երկու երկրների ազգային համայնքների հետագա աջակցությանն ուղղված պայմանների ստեղծմանն առնչվող հարցերին։