23.11.2024
Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով
prev Նախորդ նորություն

Արցախում ծնունդների թիվն աճել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ:


Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով:


Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստեփանակերտում 697 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29:


Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ: Նշվում է, որ 6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով՝ 3 տղա, 3 աղջիկ:


Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում Արցախում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ: