31.07.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակության անդամները Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ հուլիսի 14-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:


Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, ապա եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:


Հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան