23.11.2024
Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագիրը. Թովմասյան
prev Նախորդ նորություն

Պատասխանատվության ինստիտուտը պետք է լինի շատ դաժան ու անողոք. Դանիելյան

Ցանկացած պարտություն ունի մի օրինաչափություն, պարտության հեղինակները միշտ փորձում են պարտությունն այլոց հետ կիսել։ Դա նման է նրան, երբ խեղդվողը մեկնած ձեռքի տիրոջը փորձում է իր հետ տանել դեպի ծովը։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

"Գործող վարչապետն իր պարտության փորձում է կիսել "նախկինների" հետ, գործող ընդդիմությունն իր հերթական պարտությունը փորձում է կիսել ժողովրդի հետ։

Այս պահելակերպին պետք է վերջ տալ, պարտությունն ունի կոնկրետ հեղինակներ, դա նրանք են, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ու փակ-գաղտնի եղանակով որոշումներ են կայացնում։
Գործող վարչապետն ասել է, որ ինչ ուզում է, այն էլ բանակցում է ու դրանով վերջանում է խոսակցությունն, ինքն է պարտության հեղինակը եւ վերջ։

Գործող ընդդիմությունը հայտարարել է, որ հրապարակից տուն չեն գնա, մինչեւ իշխանափոխությունն, ուրեմն տուն չպետք է գնան ու պետք չի պարտությունը փաթաթել նրանց վզին, ովքեր որոշումների կայացմանը չեն մասնակցել, չեն ասել, որ գիտեն, թե ինչ են անում, չեն ասել, որ ունեն ծրագրեր, մեթոդաբանություն, լավ մարդկանց 250 հոգանոց ցուցակ եւ այլ ստեր։

Մինչեւ մարդիկ իրենց քայլերի, խոստումների, խոսքերի համար պատասխանատվություն չկրեն, մենք ոչնչի չենք հասնի։

Պատասխանատվության ինստիտուտը պետք է լինի շատ դաժան ու անողոք, եթե ինչ-որ բանի հավակնում ենք, իսկ ամենադաժ պատիժը պետք է լինի սուտ խոսելու ու հանրությանը ապակողմնորոշելու համար։ Հետեւեք ինչ-որ բանի հասած հասարակությունների օրինակին",- գրել է նա։