25.04.2024
Ոստիկանների աչքի առաջ մեքենան վարել է ուղիղ վրանի վրա, որում մարդիկ էին. պատգամավոր
prev Նախորդ նորություն

ԱԺ օրակարգում չի ընդգրկվել «Հայաստան» և ՊՈՒ խմբակցությունների հայտարարության նախագիծը

Հունիսի 14-ին Ազգային ժողովը գումարել է նստաշրջանի վերջին հերթական նիստերը: ԱԺ որոշմամբ նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը: Նախագիծը գլխադասային հանձնաժողովում չէր քննարկվել:


Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Հռիփսիմե Գրիգորյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ անհրաժեշտություն կա լրացնել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի բացերը՝ արդիականացնելով այն:


«Վերջին համարյա թե քսան տարիների ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ մեր հանրային ծառայության ոլորտում, թե՛ դիվանագիտական ծառայությունները կարգավորող այլ իրավական ակտերում, ինչը հանգեցրել է որոշակի շտկումների անհրաժեշտության»,- իր ելույթում նշել է հիմնական զեկուցողը:


Նախագծի ընդունմամբ՝ Արտաքին գործերի նախարարությունում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգը: Գլխավոր քարտուղարը, որը դիվանագիտական պաշտոն է, կունենա տեղակալ, որը կհամարվի քաղաքացիական ծառայող եւ կհամակարգի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը:


Փոփոխություն է առաջարկվում դիվանագիտական աստիճանների սանդղակում: Դրա ընդունման արդյունքում կփոփոխվեն երկրորդ եւ առաջին քարտուղարների դասային աստիճանները:


Երրորդ փոփոխությունը վերաբերում է հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման ժամկետների փոփոխությանը: Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումներում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է, իսկ դրանից հետո օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կցորդի աստիճանով գործուղվող դիվանագետների համար խնդիրներ են առաջանում համապատասխան մարմինների հետ շփումներում՝ ելնելով այն հանգամանքից, որ բազմաթիվ երկրներում կցորդները համարվում են տեխնիկական աշխատակիցներ: Տվյալ փոփոխությունը հնարավորություն կտա օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագետներին գործուղել առնվազն երրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճանով՝ ավելացնելով աշխատանքի արդյունավետությունը:


Հեղինակներն ակնկալում են, որ փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ԱԳՆ-ում ձեւավորել միջին դասի դիվանագետների խումբ, ինչը կառույցին հնարավորություն կտա առավել լայն ընտրություն կատարելու հնարավորություն տալ տարբեր պաշտոնների նշանակման ժամանակ:


Մյուս փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի տրամադրման, վերադարձման, պահպանման կարգին: Ըստ Վլադիմիր Վարդանյանի` փոփոխությունները համահունչ են լինելու ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի հետ, որպեսզի չստեղծվի իրավիճակ, որ դիվանագիտական անձնագիր հայտնվի այնպիսի մարդու մոտ, ով նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունի կամ անձնագրի գործողության ժամկետը լրանում է:


Նախագծում նշվում է, որ դիվանագիտական անձնագիրը տրամադրելու է արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները:


ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:


Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online