Ոստիկանների աչքի առաջ մեքենան վարել է ուղիղ վրանի վրա, որում մարդիկ էին. պատգամավոր
Առավոտյան ժամը 6-ն է, հենց նոր Ֆրանսիայի հրապարակում հերթական սադրանքը տեղի ունեցավ:
Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ ինչ-որ մեկն անարգել, ոստիկանների աչքի առաջ կարողացել է ճեղքել բազմաթիվ ոստիկանների և կարմիր բերետավորների շղթան և քշել վրանի վրա, որում այդ պահին քաղաքացիներ կային:
"Որեւէ հնարավորություն չկար հասկանալու, թե ինչ վնաս կարող էր հասցվել քաղաքացիներին: Այս ամբողջ ընթացքում որևէ ոստիկան չֆիքսեց մեքենայի համարը, չկասեցրեց այդ անօրինական գործողությունը: Այդ մարդը անարգել քշել է վրանի վրա և պատկերացրեք, թե ինչ կլիներ քաղաքացիների հետ, որոնք վրանում էին: Հիմա փորձում են պարզել, հուսանք, կկարողանան այսքան բազմաթիվ տեսախցիկների մեջ այդ հարցը լուծել»,- ասել է Աննա Մկրտչյանը՝ ցուցադրելով վնասված վրանը: