25.11.2024
Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել. կան ձերբակալվածներ
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ երկրորդ միջպետական բողոքը

Հայաստանը երկրորդ միջպետական ​​բողոքն է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), այսօր՝ հունիսի 6-ին, ասել է ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։


Բողոքը վերաբերում է հայ ռազմագերիների դեմ Բաքվում կազմակերպված անօրինական դատավարություններին, պարզաբանել է իրավաբանը, գրում է EADaily-ն։


Հայաստանի հայցադիմումն ընդունվել է Եվրոպական դատարանի կողմից վարույթ, ակնկալվում է, որ 2023 թ. բողոքի կապակցությամբ տեղի կունենան հանրային քննարկումներ:


Հայաստանի կառավարությունը 2021 թվականի փետրվարին ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ առաջին միջպետական բողոքը։ Դրանում նշվում էր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի բնակիչների կյանքի, անձեռնմխելիության, սեփականության, անձնական եւ ընտանեկան կյանքի, կրթության եւ մի շարք այլ իրավունքների խախտման մասին: Երևանն այն ժամանակ Բաքվին էր մեղադրում 2020թ. սեպտեմբեր — նոյեմբեր ամիսներին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ կտտանքների և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների մեջ։


Վերջին տվյալների համաձայն՝ ադրբեջանական գերության մեջ 44-օրյա պատերազմից հետո մնում է 38 հայ զինծառայող և քաղաքացիական անձ։