10.12.2024
Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ երկրորդ միջպետական բողոքը
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն կադրերի էական և շարունակական թարմացման կարիք ունի. Արարատ Միրզոյան

Հայաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաեւ պետական ապարատն, ընդհանուր առմամբ, կադրերի էական եւ շարունակական թարմացման կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, խորհրդարանում 2021 թվականի բյուջեի կատարողականի նախնական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Նախարարը նշել է, որ անցյալ տարի ԱԳՆ-ում նոր կադրերի ներհոսք չի եղել, պատճառները մի քանիսն են ՝ կորոնավիրուսի պանդեմիան, ինչպես նաեւ իրավիճակը 2021 թվականին, երբ երկու ամսվա ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունը գրեթե առանց ղեկավարության էր մնում, եւ ԱԳՆ ղեկավարությունում հետագա փոփոխությունները: Նշված իրադարձությունների լույսի ներքո անցած երկու տարիների ընթացքում ԱԳՆ-ն առաջին արտաքին մրցույթն անցկացրել է արդեն այս տարի։


"Արտաքին քաղաքական մարտահրավերները վերջին շրջանում էապես փոխվել են և դեռ փոխվելու են ՝ ձևավորելով նոր իրողություններ։ Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով միշտ չէ, որ արտաքին գործերի նախարարությունը կարողացել է ամբողջությամբ շարժվել այդ իրողություններին համաչափ, ինչպես կադրային, այնպես էլ բովանդակային առումով", - հայտարարել է նա։


Արտաքին քաղաքական միջավայրի փոփոխականության հետ մեկտեղ նախարարը ոչ մի վտանգավոր բան չի տեսնում դիվանագիտական պաշտոններում քաղաքական նշանակումների մեջ։ Միրզոյանը նշել է, որ նախարարը քաղաքական պաշտոն է, և արտաքին քաղաքական գերատեսչությունների ոչ բոլոր ղեկավարներն են պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Նույն իրավիճակն է նկատվում դեսպանների դեպքում, վստահ է Միրզոյանը։


"Ինչ վերաբերում է դեսպաններ վերջին քաղաքական նշանակումներին, ապա համարձակվում եմ հավաստիացնել, որ նրանք մեր լավագույն դեսպաններից են", – հայտարարել է Միրզոյանը՝ դրանով իսկ փաստացի հասկացնելով, թե ինչ հունով կընթանան այն "կադրերի էական և շարունակական թարմացումը", որի մասին նա խոսել էր ավելի վաղ։