Կառավարությունը 7.8 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհահատվածների շինարարության համար
Կառավարությունը 7.8 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհահատվածների շինարարության համար:
Այս տարի նախատեսվում է հիմնանորոգել 62.5կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 8.5կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 39.4կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ` 14.6կմ:
Կհիմնանորոգվի՝
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը (Վարդանաշեն, Երասխահուն, Ջրաշեն, Լուսագյուղ),
Աբովյան- Արզնի հանրապետական նշանակության ավտոճանապարհը,
Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհը,
Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Իջևան, Իծաքար բնակավայրերի հատվածը և այլն:
Աշխատանքները կմեկնարկեն 2022 թ. հունիսին և կավարտվեն մինչև տարեվերջ: