19.04.2025
Կառավարությունը 7.8 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհահատվածների շինարարության համար
prev Նախորդ նորություն

Ֆլայ Արնան ստացել է օդային փոխադրումների իրականացման հավաստագիր

«Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը Ֆլայ Արնա ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից։


Վկայականի և հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետևել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին և պատրաստ է թռիչքներ իրականացնել՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից համապարփակ ստուգումները:


Ֆլայ Արնան աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ։


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թիմի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ վկայականը ստացվել է ժամանակին՝ բոլոր չափանիշներին համապատասխանելու եւ բոլոր ստուգումներն անցնելու արդյունքում։ Այս կարևոր իրադարձությունը հնարավորություն է տալիս ընկերությանը սկսելու չվերթները, փաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի վստահության, դրա ներուժի և Ֆլայ Արնայի դերի մասին` ոլորտի երկարաժամկետ նպատակների իրագործման հարցում:


Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից Ֆլայ Արնային հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։ Ընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելով։


 


 

Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական արձանագրությունների հետքերը Արցախում. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար