27.11.2024
Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց կլինի ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին
prev Նախորդ նորություն

Դեբետ գետից դուրս բերված երկու տարեկան երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։


Երեխան տեղափոխվել է ՀՕՖ խնամքի կենտրոն:


Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը հայտնել էր, որ "մայրն ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը":


Աղջնակի մայրը ձերբակալված է։ 30-ամյա մայրը ոստիկաններին ասել է՝ ինքն է երեխային գետը նետել, ցանկացել է ազատվել նրանից: