15.09.2025
Փաշինյանը բուքմեյքերներին հորդորել է չփչացնել հարաբերությունները կառավարության հետ
prev Նախորդ նորություն

Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարը կայցելի Հայաստան

Հունիսի 2-3-ը Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:


Այցի շրջանակներում նա պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաեւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչների հետ:


Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին:


 

Վաստակն ու եկամուտը` անկանխիկ. կառավարությունը կրճատում է կանխիկի շրջանառությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան