19.06.2026
ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի հերթական սուտն է հերքում
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ալիևը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել նոր հայտարարությամբ։


Դրանում նշվում է, որ մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ քննարկվել է հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը և կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ: 

Ըստ այդմ, հայտարարության մեջ նշվում է, որ հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում։


"Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ օրերի լարվածության համատեքստում վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը՝ խորացնել իր համագործակցությունը երկու երկրների հետ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների: Ողջունում ենք սահմանային հանձնաժողովների մայիսի 24-ի պատմական հանդիպման կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված սահմանազատումից առաջ։


Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չլուծված հարցերը, ներառյալ՝ առաջ մղելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին։


Բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է լուծվեն շահագրգիռ բոլոր կողմերի կողմից՝ պայմաններ ստեղծելով տևական և արդարացի խաղաղության համար: Այս համատեքստում կիրառվող տերմինաբանությունը բավականին զգայուն է",- ասված է հայտարարության մեջ։


Նաև նշվում է, որ նախագահ Միշելի՝ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն՝ քննարկումների որևէ կանխորոշված ելքի։


"Խիստ կարևոր է, որ բոլոր խնդիրները համընդգրկուն հասցեագրում ունենան։ Սա ներառում է ամբողջ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը: Մայիսի 22-ին հատուկ քննարկվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը և այս համատեքստում բոլոր կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ։ Հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում»,- շեշտվում է ԵԽ նախագահի հայտարարության մեջ։


Անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը և այս իմաստով հրապարակային հռետորաբանության կարևոր դերին։


Միշելը, մասնավորապես, ողջունել է պաշտոնական Երևանի և Բաքվի բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ վստահության ամրապնդման գործողություններին: Միշելի հայտարարության մեջ տեղեկացվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը առաջիկա օրերին կժամանի տարածաշրջան։


 


 

Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն