19.04.2025
Հայասանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է
prev Նախորդ նորություն

Ապրիլին գրանցված աշխատատեղերի գծով բացարձակ ռեկորդ է գրանցվել. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա ապրիլին գրանցված աշխատատեղերի գծով բացարձակ ռեկորդ է գրանցվել՝ 664 736: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում 2021 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը նշեց, որ աշխատատեղերը հաշվարկելիս հաշվի են առնվել միայն այն դեպքերը, երբ վճարվել են աշխատավարձերը և հաշվարկվել եկամտահարկը։ «Այնպես եղավ, որ մեր երկրում զրոյական աշխատավարձով աշխատատեղեր կան, մենք դրանք հաշվի չենք առնում»,- ասաց նա։


Նա ընդգծեց, որ 2018 թվականի համեմատ գրանցված աշխատատեղերի թիվն աճել է 123,7 հազարով։ «Ցավոք սրտի, մենք չունենք մեթոդաբանություն, որը թույլ կտա մեզ որոշել, թե այս աշխատատեղերից որոնք են ուղղակի ստվերից դուրս բերված, և որոնք են նոր»,- ասաց Փաշինյանը։


2018 թվականի համեմատ աշխատավարձի ֆոնդի ընդհանուր ծավալն աճել է 61.3 մլրդ դրամով կամ 65%-ով։ Միջին աշխատավարձը 2018 թվականին կազմել է մոտ 174 հազար դրամ, իսկ 2021 թվականին՝ մոտ 234 հազար դրամ։ Այսպիսով, միջին աշխատավարձի աճը կազմել է 34.4% կամ 60 հազար դրամ։


Նշելով, որ այս տարվա փետրվար-մարտին գնաճի ինտենսիվացման պայմաններում ապրիլին արձանագրվել է միջին աշխատավարձի 15674 դրամով կամ 7,1%-ով աճ` նա նկատել է, որ սա որոշակիորեն նպաստում է գնաճի հետևանքների մեղմմանը։


 

Ալեն Սիմոնյանը հրաժարվեց հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար