23.11.2024
ՀՀ-ն Արցախին կտրամադրի 144 մլրդ դրամ, 20 միլիարդը կուղղվի տների կառուցմանը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Տնտեսական ներկայիս վիճակը հուսադրող եմ համարում. Նիկոլ Փաշինյան

Ընթացիկ տարվա հարկային մուտքերն արդեն գերազանցում են նախատեսված թվերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում 2021 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ըստ նրա՝ ծրագրված ցուցանիշների համաձայն՝ 2022 թվականի մայիսին հարկային եկամուտների ծավալը պետք է կազմեր 119,1 մլրդ դրամ։ «Այսօր ներառյալ հարկային եկամուտների ծավալը կկազմի 128,2 մլրդ դրամ, խոսքը միայն մայիսի ցուցանիշների մասին է։


Հունվար-մայիսին նախատեսված ցուցանիշներով հարկային եկամուտների ծավալը պետք է կազմեր 715 մլրդ դրամ։ «Սակայն մենք վստահ ենք, որ առաջին հինգ ամիսների արդյունքներով մենք կգերազանցենք հարկային եկամուտների պլանը 45 մլրդ դրամով»,- ասաց նա։ Այս դեպքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կկազմի 141 մլրդ դրամ։


«Տնտեսական ներկայիս վիճակը հուսադրող եմ համարում, ինչը հաստատում են նշված ցուցանիշները։ Սա կարող է մի փոքր տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները։ Այնուամենայնիվ, մեր տնտեսությունը բարձր դիմադրողականություն է ցուցաբերում»,- ասաց նա։