24.11.2024
ՀՀ և Լատվիայի նախագահները բարձր են գնահատել հայ-լատվիական քաղաքական երկխոսությունը
prev Նախորդ նորություն

«Օնիքսումը» Հայաստանում 9 մլն դոլար է ներգրավել իր ցանցում

«Օնիքսում» ընկերությունը Հայաստանում իր գործունեության ընթացքում ենթադրյալ ֆինանսական բուրգում ներգրավել է 9 միլիոն 188 հազար դոլարին համարժեք դրամական և գույքային այլ միջոցներ։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ հատնել է ՀՀ քննչական կոմիտեն։


Հիշեցնենք՝ այս ընկերության գործունեության վերբաերյալ «Հետքը»-ը հոդված էր հրապարակել դեռևս 2019 թվականի դեկտեմբերին։ Պարզել էինք, որ «Օնիքսում» կազմակերպության աշխատանքի սխեման շատ նման է ֆինանսական բուրգի։ Հյուրանոցային փաթեթի ձեռքբերման քողի տակ կազմակերպությանը անդամակցող յուրաքանչյուր մարդու եկամուտը պայմանավորված է նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ:


«Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ Հայաստանում երկու քրեական գործ էր հարուցվել, որոնցից առաջինը 2018թ․ նոյեմբերին՝ Քննչական կոմիտեում, իսկ երկրորդը՝ 2020թ․ փետրվարին՝ Ազգային անվտանգության ծառայությունում։ Այժմ այդ քրեական գործերը միացվել են իրար և քննվում են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։


Ինչպես «Հետքին» հայտնել է Քննչական կոմիտեն, 2017 թվականին կազմակերպված հանցավոր խումբը Հայաստանում հիմնել է «Vodanet British LTD» անունով գործող ենթադրյալ ֆինանսական բուրգի մասը, որի համակարգողները առանց իրավական ձեռնարկատիրական գործունեության ներգրավվել են 12 հազար ներդրողի, որոնցից յուրաքանչյուրի շահույթը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։


Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ցանցի բացահայտումից հետո «Vodanet British LTD» բուրգի համակարգողները վերակազմակերպվել և շարունակել են գործել «Օնիքսում» անվան ներքո։ Կազմակերպության դիտավորյալ գործողությունների հետևանքով՝ ենթադրյալ ֆինանսական բուրգում ներգրավել է 9 միլիոն 188 հազար 590 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական և գույքային այլ միջոցներ։


Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի ընթացքում տուժող է ճանաչվել 500 անձ։ 11 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 189․1 հոդվածի 3-րդ մասին 1-ին և 3-րդ կետերով սահմանված հանցագործությունները կատարելու համար (կազմակերպված խմբով ֆինանսական բուրգում առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք ներգրավելը)։


Քննչական կոմիտեն նպատակահարմար չի գտել հրապարակել նախաքննությանն առնչվող այլ տեղեկություններ։


Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: