25.11.2024
Ադրբեջանի նպատակը Հայաստանն աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է. Վարդան Ոսկանյան
prev Նախորդ նորություն

ՀՀ պետականությունը վերացնել փորձող Թուրքիան աջակցում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը. Գեղամյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն այսօր հերթական անգամ բացահայտ աջակցել է Փաշինյանին ու կապիտուլյանտական իշխանությանը։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:


«Ահա նախօրեին տրված հարցազրույցից այս հատվածը.

«Շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին՝ արձագանքելու այս «բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում՝ ռադիկալները, իսկ դրսից սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանություններին։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ»։

Հիշեցնեմ, որ ընդդիմադիր շարժումը «ազգայնական», «ռադիկալ», «ծայրահեղական» և այլ պիտակավորումներով են որակում Ադրբեջանում, Թուրքիայում և ՀՀ դե ֆակտո իշխանությունը։

Հայաստանի պետականությունը վերացնել փորձող Թուրքիայի ղեկավարությունը աջակցում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը։ Սա է պատճառը, որ մենք անդադար պնդում ենք ու հիմնավորում, որ Հայաստանում օկուպացիոն իշխանություն է և տեղի ունեցողը ոչ թե ներքաղաքական պայքար է (կամ «աթոռակռիվ»), այլ Հայաստան-Թուրքիա հակամարտություն։

Ու բնականաբար երբևէ չեք տեսնի, որ Թուրքիան կամ Ադրբեջանը աջակցեն Հայաստանի ազգային որևէ ուժի՝ լինի խորհրդարանական ընդդիմությանը կամ ցանկացած այլ գործչի, ով կանգնում է հայկական շահի պաշտպանությանը։

Ժամանակն է, որ ընտրություն կատարեք՝ Հայաստանի, թե Թուրքիայի կողմից եք",- գրել է թուրքագետը։