Քրեական անցյալ ունեցող Փելեշյանը Վանաձոր համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվել
Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին որոշում է ստորագրել, որով Արկադի Փելեշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Հիշեցնենք, Վանաձոր համայնքի ընտրված ղեկավար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2021-ի դեկտեմբերի 16-ին՝ ավագանու անդրանիկ նիստի նախորդ օրը։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում
Փելեշյանը՝ Ական, հայտնի է իր քրեական անցյալով ու աղմկահարույց պատմություններով:
Ծնվել է 1979թ-ի սեպտեմբերի 18-ին ք․ Կիրովականում։
1986-1996թթ. սովորել է Ա.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում:
1986-1996թթ. սովորել է Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնում:
2000թ․ զբաղվել է հասարակական գործունեությամբ:
2012թ․ Վանաձոր համայնքի ավագանու անդամ:
2017թ․ Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ:
Ամուսնացած է ունի 3 երեխա: